Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ -ի կողմից կազմակերպված աճուրդի մասին ծանուցում

02.04.2025

Հայտատու` «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ իրականացնելու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող լոտի բաց աճուրդ «դասական» փուլերով.
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Ձորք թաղամաս, 3/1 հասցեում գտնվող 1812,8 ք․մ․ անավարտ շինություն և 0,16 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19450000 ՀՀ դրամ:
Աճուրդի առաջին փուլը` 18.04.2025թ.-ին, ժ. 12:00-ին, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Ստեփանյան փողոց, 12 հասցեում, այնուհետև՝ հերթական փուլերը յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.09.2025թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է ընթացիկ մեկնարկային գնի 3%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվանը նախորդող առնվազն 2-րդ օրը՝ ժամը 16:00: Նախավճարը վճարվում է Կազմակերպչի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին, կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և մասնակցի վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.flores.am

Էլ. փոստ`