Թիվ 22-38-21 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Մարինե Ստեփանի Բադալյանին (հաշվառված՝ Երևան, Գյուլիքեխվյան նրբ., շ. 3, բն. 22)
19.08.2024
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Դավիթ Էդոնիսի Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու դիրքորոշում:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է սույն թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 15:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-221 հեռախոսահամարին:
Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50
Հեռ..` 010-311-221
Էլ. փոստ`




