Ծանուցում Թիվ 22-21-22 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Անաիդ Արամայիսի Ամիրյանին (հաշվառման հասցե՝ մարզ Տավուշ, Իջևան, Ս. Օհանյան,1-ին նրբանցք տուն 20)
19.02.2025
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Վարուժան Նարիմանի Ներսիսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2025 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով (այդ թվում՝ ավելի վաղ ներկայանալու հնարավորության դեպքում) նախապես զանգահարել 010-511-584 հեռախոսահամարին:
Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա 50
Հեռ..` +374-010-511-584
Էլ. փոստ`




