ԾԱՆՈՒՑՈՒՄ /անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը դադարեցնելու մասին/
20.11.2024
ՓՈԽԱՏՈՒ՝ «ԼԻԿՈ» Արտադրական կոպերատիվի
նախագահ Մարիամ Մխիթարի Մկրտչյանից
(Պետ.գրանցման համար՝ 264.080.02752, ՀՎՀՀ 00037746)
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ադոնցի 7/1
Ծանուցման հասցե՝ ՀՀ ք.Երևան, Մովսես Խորենացի 26 ա, 109 գրասենյակ
ՓՈԽԱՌՈՒ՝ «ՎԱՐԴԱՆ ՓԵՓՈՅԱՆ» ՍՊԸ
Տնօրեն՝ Վարդան Փեփոյանին
(Պետ.գրանցման համար՝ 273.110.04239, ՀՎՀՀ 01556519)
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Քրիստափորի փող., շենք 94
ԾԱՆՈՒՑՈՒՄ
/անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը
դադարեցնելու մասին/
«ԼԻԿՈ» արտադրական կոոպերատիվի, ի դեմս նախագահ Մարիամ Մկրտչյանի, և «ՎԱՐԴԱՆ ՓԵՓՈՅԱՆ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Վարդան Փեփոյանի միջև 15.04.2008թ.-ին կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ «Պայմանագիր») (գ/մ 2849, նոտար՝ Աշխեն Հարությունյան):
Համաձայն Պայմանագրի 3.1 կետի՝ գույքի անհատույց օգտագործումը սկսվել է 15.04.2008թ.-ին, գործողության ժամկետ է սահմանվել մեկ տարի, որը դեռևս լրացել է 15.04.2009թ.-ին: Նշված օրը տարածքը ազատվել է, իսկ Պայմանագիրը փաստացի դադարել է:
Սակայն Պայմանագրի կողմ հանդիսացող անձանցից որևէ մեկը մինչ օրս չի դիմել իրավասու մարմնին՝ Պայմանագրի դադարեցումը գրանցելու պահանջով, ուստի այն շարունակել է գրանցված մնալ ՀՀ Կադաստրի կոմիտեում:
Համաձայն Պայմանագրի 8-րդ կետի՝ Պայմանագիրը կարող է դադարեցվել կողմերի համաձայնությամբ՝ նախապես մեկ (1) ամիս առաջ գրավոր կերպով կողմերից մեկին տեղյակ պահելու միջոցով:
Ուստի, ղեկավարվելով Պայմանագրի 8-րդ կետով, սույն ծանուցմամբ ես՝ Մարիամ Մխիթարի Մկրտչյանս, հայտնում եմ, որ ցանկանում եմ լուծել «ԼԻԿՈ» արտադրական կոոպերատիվի և «ՎԱՐԴԱՆ ՓԵՓՈՅԱՆ» ՍՊԸ-ի միջև 15.04.2008թ.-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը (գ/մ 2849, նոտար՝ Աշխեն Հարությունյան) և դիմել ՀՀ Կադաստրի կոմիտե՝ գրանցում կատարելու համար:
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մովսես Խորենացի 26Ա, 109 գրասենյակ
Հեռ..` +374 99 555 999
Էլ. փոստ`




