ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին
28.11.2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին
ՀՀ քննչական կոմիտեն (հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 46/5) Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել նախաքննական մարմնի պահանջով բանավոր և գրավոր (նյութերի գրավոր հաստատված) թարգմանություններ, այդ թվում քրեական վարույթի նյութերի գրավոր հաստատված թարգմանություններ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Հայտի լեզուն հայերենն է:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձևով՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեով:
Սույն հայտարարությունը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման պահանջները:
Հայտերի բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, ք.Երևան Մամիկոնյանց 46/5 հասցեում։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցույթային հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Պողոսյանին:
Հեռախոս՝ 093 51 81 49
Էլ փոստ՝ external@investigative.am
Պատվիրատու՝ ՀՀ քննչական կոմիտե:
Հարգելի՛ մասնակից, մինչ հայտ կազմելը և ներկայացնելը, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել սույն հայտարարությունը, քանի որ հայտարարությանը չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
Հասցե` ք.Երևան Մամիկոնյանց 46/5
Հեռ..` 093518149
Էլ. փոստ`




