Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրապարակային ծանուցում Քաղաքացիական գործով Պատասխանողներ՝ 1․ Թեհմինե Միխաիլի Ալեքսանյանին (հասցե՝ Շիրակի մ., ք. Գյումրի, Խորենացի 26շ., բն. 64) 2․ Արմինե Միխաիլի Ալեքսանյանին (հասցե՝ Շիրակի մ., ք. Գյումրի, Խորենացի 26շ., բն. 64) 3․ Սուսաննա Մովսեսի Ալեքսանյանին (հասցե՝ Շիրակի մ., ք. Գյումրի, Խորենացի 26շ., բն. 64) 4․ Հերմինե Միխայիլի Պետրոսյանին (հասցե՝ Շիրակի մ., ք. Գյումրի, Խորենացի 26շ., բն. 64)

11.09.2025

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գրասենյակ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր․ 7, հեռ. (0312) 5-01-83,
էլեկտրոնային հասցեն` shirak@court.am

Գործ թիվ ՇԴ/4084/02/22
Ե-_________/25
«11» _____09_____ 2025թ.


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ․ Մալխասյան) վարույթում է ը ըստ հայցի՝ <<ՖԻՆՔԱ>> ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Հերմինե Միխայիլի Պետրոսյանի, Սուսաննա Մովսեսի Ալեքսանյանի, Արմինե Միխաիլի Ալեքսանյանի և Թեհմինե Միխաիլի Ալեքսանյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:, որը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Գյումրու նստավայրում, կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Տեղեկացվում եք, նաև որ սույն քաղաքացիական գործով՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, թիվ 6 դատական նիստերի դահլիճ) 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 10:15-ին նշանակվել է դատական նիստ։
Անհրաժեշտ է նշված օրը ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցչի դեպքում՝ նաև համապատասխան լիազորագրով):
Ի գիտություն՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




Դատավորի օգնական՝ Ա․ Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ ք․ Գյումրի Անկախության հրպ., 7 շենք

Հեռ..` 0312-5-01-83

Էլ. փոստ`