Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ վարչական տույժ նշանակելու մասին («Կապսուլա» ՍՊԸ, Կրիստինա Բալիկա)

10.06.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

«23» ապրիլի 2024թ. ք. Երևան

Որոշում N 0763
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ` Վահագն Գրիգորյանս, քննելով՝
1. Օլգա Կացուպկոյի դիմումի հիման վրա 2024 թվականի փետրվարի 26-ին հարուցված թիվ Վ/Դ-087 վարչական վարույթի նյութերը,
2. 2024 թվականի մարտի 28-ի թիվ 03/6768-2024 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի ապրիլի 11-ի N 0670 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2024 թվականի ապրիլի 11-ի թիվ 03/8035-2024 ծանուցագիրը․

Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Օլգա Կացուպկոյի դիմումը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի 26-ին հարուցվել է թիվ Վ/Դ-087 վարչական վարույթը՝ «ԿԱՊՍՈՒԼԱ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ, 109-րդ, 112-րդ, 192-րդ, 130-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Ընկերությունը Օլգա Կացուպկոյի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու օրը՝ 2024 թվականի հունվարի 30-ին, չի կատարել վերջնահաշվարկ, չի հաշվարկել և վերջինիս չի վճարել 2024 թվականի հունվար ամսվա աշխատավարձը, ինչպես նաև ամենամյա արձակուրդի չօգտագործված 5.5 օրերի դիմաց դրամական հատուցումը, ընդհանուր գումարով՝ 117 709 (հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր ինը) ՀՀ դրամ՝ առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
2023 թվականի մայիսի 22-ից մինչև 2024 թվականի փետրվարի 02-ն Ընկերության տնօրեն հանդիսացած Կրիստինա Բալիկան 2024 թվականի մարտի 28-ի ծանուցագրով (ծանուցագիրը ուղարկվել է տնօրենի բնակության հասցեով և տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում) պատշաճ կարգով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի ապրիլի 11-ին կազմվել է N 0670 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագրի հետ միասին ուղարկվել է Կրիստինա Բալիկայի բնակության հասցե և տեղադրվել այաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
2024 թվականի ապրիլի 23-ին նշանակված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը Կրիստինա Բալիկան չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն՝ գործի քննությունը հետաձգելու մասին։

2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, 2024 թվականի ապրիլի 11-ի թիվ 0670 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, հաստատված է համարում, որ Ընկերությունում խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է «ԿԱՊՍՈՒԼԱ» ՍՊԸ-ի տնօրեն Կրիստինա Բալիկան (անձնագիր՝ AB1772770, տրված 2022-04-05, ՀԾԳ, հասցե՝ քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա 34/2, 30 բն)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Կրիստինա Բալիկան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում 2023 թվականի մայիսի 22-ից մինչև 2024 թվականի փետրվարի 02-ը հանդես է եկել որպես Ընկերության տնօրեն՝ պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Կրիստինա Բալիկային, որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթարկել վարչական տույժի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարված 117 709 ՀՀ դրամ աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 29 427 (քսանինը հազար չորս հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Կրիստինա Բալիկային (հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի պողոտա 34/2, 30 բն.)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

Հասցե` ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`