Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ Նոնա Հովհաննեսյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին

11.06.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված


«23» մայիս 2024թ. քաղաք Երևան

Որոշում N_____
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս, ուսումնասիրելով.
1. Վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին 2024 թվականի մարտի 18-ի թիվ ՎՎ-0349-Ա հրամանը,
2․ 2024 թվականի ապրիլի 16-ի N 180324-344 վարչական վարույթը կարճելու մասին № 0466 որոշումը,
3․ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու 2024 թվականի մայիսի 05-ի N 03/9591-2024 ծանուցագիրը,
4․ Վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի մայիսի 13-ի N 0843 արձանագրությունը,
5․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 13-ի N 03/10460-2024 ծանուցագիրը.

Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի մարտի 11-ին ստացված թիվ /70-4/15017-2024 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի մարտի 18-ի թիվ ՎՎ-0349-Ա հրամանի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ` «ՄԱԼԻՄԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի մարտի 18-ի թիվ ՎՎ-0349-Ա հրամանի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024 թվականի ապրիլի 12-ին «ՄԱԼԻՄԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ում, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի փ. 10/1, շ. 57 հասցեում իրականացվել է զննում:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի մարտի 11-ին ստացված թիվ /70-4/15017-2024 գրությունը և արձանագրությունը,
2. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը,
3. «ՄԱԼԻՄԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի տնօրեն Գայանե Սարգսյանի 2024 թվականի ապրիլի 12-ի գրավոր հայտարարությունը,
4. «ՄԱԼԻՄԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի աշխատող Սոնյա Խաչատրյանի 2024 թվականի մարտի 21-ի աշխատանքային պայմանագիրը։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Սոնյա Խաչատրյանը 2023 թվականի նոյեմբերի 29-ին «ՄԱԼԻՄԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ում աշխատել է առանց օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։
Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի մայիսի 13-ին կազմվել է N 0843 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ ձևով ծանուցվել է Նոնա Հովհաննեսյանին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
2024 թվականի մայիսի 23-ին Տեսչական մարմնում ք. Երևան, Արարատյան 26 հասցեում նշանակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը Նոնա Հովհաննեսյանը չի ներկայացել և նրանից չի ստացվել միջնորդություն` գործի քննությունը հետաձգելու մասին:

2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը հաստատված է համարում, որ Սոնյա Խաչատրյանը 2023 թվականի նոյեմբերի 29-ին «ՄԱԼԻՄԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ում աշխատել է առանց օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է՝ Նոնա Հովհաննեսյանը (անձնագիր՝ AS0324306, տրված 2018-08-07, 003-ի կողմից) (ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվության՝ 2022 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2024 թվականի ապրիլի 11-ը «ՄԱԼԻՄԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի տնօրեն է հանդիսացել Նոնա Հովհաննեսյանը)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Նոնա Հովհաննեսյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Նոնա Հովհաննեսյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է եկել որպես տնօրեն՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Նոնա Հովհաննեսյանին որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ենթակա է ծանուցման Նոնա Հովհաննեսյանին՝ ք. Երևան, Շենգավիթ, Մուսայելյան փ., տ. 59 (էլ․փոստ gayanesargsyan1973@gmail.com):
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
_________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`