Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ «ՖԼԵՅՎՈՐԶ ՕՖ ԻՆԴԻԱ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին

17.06.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված






«15» ապրիլ 2024թ.
քաղաք Երևան

ՈՐՈՇՈՒՄ №______
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1. Վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին 2024 թվականի հունվարի 30-ի N ՎՎ-0131-Ա հրամանը,
2․ «ՖԼԵՅՎՈՐԶ ՕՖ ԻՆԴԻԱ» ՍՊԸ-ին առաջադրանք տալու մասին 2024 թվականի մարտի 29-ի N 0108 կարգադրագիրը,
3․ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու 2024 թվականի ապրիլի 02-ի ծանուցագիրը,
4․ Վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի ապրիլի 05-ի N 0621 արձանագրությունը,
5․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2024 թվականի ապրիլի 05-ի ծանուցագիրը.

Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի թվականի հունվարի 29-ին ստացված թիվ 01/70-1/5359-2024 գրությունը, Տեսչական մարմնում 2024 թվականի հունվարի 30-ին հարուցվել է թիվ 300124-131 վարչական վարույթ` «ՖԼԵՅՎՈՐԶ ՕՖ ԻՆԴԻԱ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ նաև Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ, 102-րդ, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 27-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից` 2024 թվականի փետրվարի 07-ին Ընկերության՝ քաղաք Երևան, Դավիթ Անհաղթի 10/20 հասցեում իրականացվել է զննում:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի թվականի հունվարի 29-ին ստացված թիվ 01/70-1/5359-2024 գրությունը,
2. «ՖԼԵՅՎՈՐԶ ՕՖ ԻՆԴԻԱ» ՍՊԸ-ի տնօրենի լիազորված անձ՝ Ռազմիկ Ասատրյանի 2024 թվականի փետրվարի 14-ին Տեսչական մարմին ներկայացված հայտարարությունը,
3. «ՖԼԵՅՎՈՐԶ ՕՖ ԻՆԴԻԱ» ՍՊԸ-ի հաստիքացուցակը,
4. 2024 թվականի փետրվարի 17-ին կազմված զննման շրջանակներում վերցված իրերի, փաստաթղթերի, լուսապատճենների կամ այլ նյութերի ուսումնասիրման արձանագրությունը,
5. 2024 թվականի մարտի 27-ին «ՖԼԵՅՎՈՐԶ ՕՖ ԻՆԴԻԱ» ՍՊԸ-ի օտարերկրացի աշխատողների գրավոր հայտարարությունները։
Արդյունքում պարզ է դարձել, որ.
1. Օտարերկրացի Սինգի Կունդանը 2023 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ աշխատել է «ՖԼԵՅՎՈՐԶ ՕՖ ԻՆԴԻԱ» ՍՊԸ-ում առանց օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի), որով խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
2. 2024 թվականի փետրվարի 07-ին զննման օրվա դրությամբ, ինչպես նաև 2024 թվականի մարտի 27-ի դրությամբ օտարերկրացիներ Կայլաշը (KAILASH), Չանչալ Սինգհը (CHANCHAL SINGH), Բհարատը (BHARAT), Անանդ Կումարը (ANAND KUMAR), Դիիփակը (DEEPAK), Փիարա Ռամը (PIARA RAM) և Ընկերության տնօրեն Անջնա Բանսալը (ANGNA BANSAL) Ընկերությունում աշխատում էին առանց օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի), որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ինչը Աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն համարվում է անօրինական աշխատանք։ (հիմք օտարերկացի աշխատողների գրավոր հայտարարություններ)։
Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի ապրիլի 05-ին կազմվել է N 0621 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ կերպով ծանուցվել է «ՖԼԵՅՎՈՐԶ ՕՖ ԻՆԴԻԱ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Անջնա Բանսալին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
2024 թվականի ապրիլի 15-ին Տեսչական մարմնում (ք. Երևան, Արարատյան 26 հասցեում) նշանակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը Անջնա Բանսալը չի ներկայացել և նրանից չի ստացվել միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին:

2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը հաստատված է համարում, որ.
1.Օտարերկրացի Սինգի Կունդանը 2023 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ աշխատել է «ՖԼԵՅՎՈՐԶ ՕՖ ԻՆԴԻԱ» ՍՊԸ-ում առանց օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի), որով խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
2. 2024 թվականի փետրվարի 07-ին զննման օրվա դրությամբ, ինչպես նաև 2024 թվականաի մարտի 27-ի դրությամբ օտարերկրացիներ Կայլաշը (KAILASH), Չանչալ Սինգհը (CHANCHAL SINGH), Բհարատը (BHARAT), Անանդ Կումարը (ANAND KUMAR), Դիիփակը (DEEPAK), Փիարա Ռամը (PIARA RAM) և Ընկերության տնօրեն Անջնա Բանսալը (ANGNA BANSAL) Ընկերությունում աշխատում էին առանց օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի), որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ինչը Աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն համարվում է անօրինական աշխատանք։ (հիմք օտարերկացի աշխատողների գրավոր հայտարարություններ)։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է «ՖԼԵՅՎՈՐԶ ՕՖ ԻՆԴԻԱ» ՍՊԸ-ի տնօրեն` Անջնա Բանսալը, (անձնագիր՝ P6961494, տրված 2016-11-25)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Անջնա Բանսալի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Անջնա Բանսալը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես Ընկերության տնօրեն՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Անջնա Բանսալին որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար, ընդամենը` 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ծանուցել Անջնա Բանսալին ՝ քաղաք Երևան, Դավիթ Անհաղթի փողոց, 10/20, քաղաք Երևան, Ազատության Պողոտա 1/10 (էլ․փոստ asatryanr@yandex.ru):
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097:
Որոշումը ստացա
_________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)_

Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում
____________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`