Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՆՈՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՎԻՎ կազմման ծանուցագիր

18.06.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 42․1րդ հոդված

Հիմք ընդունելոով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ 260424-590 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2024 թվականի հունիսի 26-ին, ժամը 10:00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնում (ՀՀ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Ա. Խաչատրյան 116)։







«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Ա․ Խաչատրյան 116

Հեռ..` +374023520100

Էլ. փոստ`