Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին

03.07.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված



ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՂԵԿԱՎԱՐ




N _____________________

“___ “ ______________ 2024թ.
ՀՀ, 0046, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
(374-10) 65-05-53
Էլ. փոստ info@hlib.am

ՈՐՈՇՈՒՄ No __________
ԹԻՎ 150224-199 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի հունվարի 29-ին ստացված թիվ 01/70-20/5379-2024 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2024 թվականի փետրվարի 15-ին հարուցվել է թիվ 150224-199 վարչական վարույթը՝ «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024 թվականի փետրվարի 27-ին «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ի՝ (այսուհետ նաև՝ Ընկերություն), ք․ Երևան, Կենտրոն, Պարոնյան փ., շ. 1, 21 բն. հասցեում իրականացվել է այցելություն, որի ժամանակ պարզվել է, որ Ընկերությունը նշված հասցեում գործունեություն չի իրականացնում։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից հեռախոսակապ է հաստատվել Ընկերության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի հետ՝ վերջինիս տեղեկացվել է, որ վարչական վարույթ է հարուցվել «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ում։ Դավիթ Հովհաննիսյանը պարտավորվեց վարչական վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը ներկայացնել Տեսչական մարմին։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմինը 2024 թվականի փետրվարի 28-ին դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ի կարգավիճակի, փաստացի գործունեության վայրի(երի), ինչպես նաև Ընկերության աշխատողներ Մաքսիմ Հովհաննիսյանի, Հովհաննես Գալստյանի, Անդրանիկ Ղարիբյանի, Գնել Սարգսյանի, Սարիկ Մանուկյանի և Մարտիկ Ավագյանի կողմից Ընկերությունում կատարած անօրինական աշխատանքի վերաբերյալ խախտումը հավաստող լրացուցիչ տեղեկատվություն և ապացույցներ (աշխատողի կողմից ներկայացված բացատրություն և այլն) ստանալու նպատակով։
Հաշվի առնելով այն, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացված տեղեկատվությունը գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանք է հանդիսանում, և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 2-րդ և 4-րդ մասերը, Տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի
15-ին հարուցված թիվ 150224-199 վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 30 օրով, որի վերաբերյալ ծանուցումը փոստային առաքմամբ ուղարկվել է Ընկերության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանին՝ ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փ., շ. 1, 21 բն. և ք. Երևան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փ., 7 շ., 10 բն. հասցեներով՝ սակայն ծանուցումները փոստային ծառայության կողմից 2023 թվականի մարտի 19-ին և
30-ին հետ են վերադարձվել (հիմք` չպահանջված ձև CN 15 փոստային անդորրագիր)։
2024 թվականի մարտի 05-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացվել է թիվ 01/70-20/13723-2024 գրությունը, համաձայն որի՝ «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ (ՀՎՀՀ 02838202) 20.01.2022թ-ից ունի գործող կարգավիճակ (կից` ցանկով ներկայացվել է Ընկերության գործունեության հասցեների վերաբերյալ առկա տեղեկատվությունը), ինչպես նաև՝ Ընկերության աշխատողներ՝ Մաքսիմ Հովհաննիսյանի, Հովհաննես Գալստյանի, Անդրանիկ Ղարիբյանի, Գնել Սարգսյանի, Սարիկ Մանուկյանի և Մարտիկ Ավագյանի կողմից ընկերությունում կատարած անօրինական աշխատանքի վերաբերյալ խախտումը հավաստող լրացուցիչ տեղեկատվություն և այլ ապացույցներ (աշխատողի կողմից ներկայացված բացատրություն և այլն) ընկերության հարկային գործում առկա չեն։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմինը 2024 թվականի մարտի 12-ին դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ի 2023 թվականի նոյեմբերի 13-ի
N 4184202 ստուգման ակտով արձանագրված իրավախախտման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով, այն է՝ Ընկերությունում անօրինական աշխատանք կատարած աշխատողներ՝ Մաքսիմ Հովհաննիսյանը, Հովհաննես Գալստյանը, Անդրանիկ Ղարիբյանը, Գնել Սարգսյանը, Սարիկ Մանուկյանը և Մարտիկ Ավագյանը պետական եկամուտների կոմիտեի ստուգման ընթացքում արդյո՞ք ունեցել են կնքված գրավոր աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ։
2024 թվականի մարտի 18-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացվել է թիվ 01/70-20/16576-2024 գրությունը, համաձայն որի Ընկերությունում (ՀՎՀՀ` 02838202) 21.12.2023թ.-ին կազմված թիվ 4184609 ստուգման ակտով արձանագրվել է, որ նշված քաղաքացիների համար ներկայացված չեն եղել համապատասխան վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի գրանցման հայտեր։
Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 09-ի թիվ ՎՎ-0480-Ա հրամանի հիման վրա 2024 թվականի ապրիլի 11-ին Տեսչական մարմնի մասնագետների կողմից զննում իրականացնելու նպատակով այցելություն է իրականացվել «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ի՝ ք․Երևան, Աջափնյակ, Տիչինա փ., 138/5 հասցե: Տարածքի մուտքը փակ է եղել և հնարավոր չի եղել պարզել վարչական վարույթին առնչվող որևէ փաստական հանգամանք։
2024 թվականի մարտի 11-ին Տեսչական մարմնի մասնագետների կողմից զննում իրականացնելու նպատակով այցելություն է իրականացվել «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ի՝ Արարատ, Այնթապ, Երևան-Մեղրի 39 1 հասցե, որի ժամանակ պարզվել է, որ Ընկերությունը նշված հասցեում իրականացնում է ավտոմեքենաների հեղուկ գազի լիցքավորման գործունեություն։ Ընկերության աշխատող Վրեժ Եղյանը հրաժարվել է հայտարարություն տալ և բանավոր հայտնել է, որ կտեղեկացնի Ընկերության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանին։ 2024 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Ընկերության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը Տեսչական մարմին չի ներկայացրել վարչական վարույթին առնչվող փաստաթղթերը։
Վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու անհրաժեշտությունից ելնելով, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 4-րդ մասը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի 15-ի հարուցված թիվ 150224-199 վարչական վարույթը 2024 թվականի ապրիլի 15-ի թիվ 01/8265-2024 որոշմամբ կասեցվել է՝ մինչև կասեցման հիմք դարձած հանգամանքի վերանալը բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը։
2024 թվականի մայիսի 23-ին Տեսչական մարմնի մասնագետների կողմից այցելություն է իրականացվել Ընկերության՝ ք․ Երևան, Կենտրոն, Պարոնյան փ., շ. 1, 21 բն. և ք․Երևան, Աջափնյակ, Տիչինա փ., 138/5 հասցեներ, սակայն կրկին անգամ պարզ է դարձել, որ Ընկերությունը նշված հասցեներում գործունեություն չի իրականացնում։
Վարչական վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը փոստային առաքմամբ ուղարկվել են Ընկերության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանին՝ ՀՀ ք. Երևան, ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փ., շ. 1, 21 բն. հասցեով, սակայն առաքանիները փոստային ծառայության կողմից հետ են վերադարձվել։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի
50-րդ հոդված 1-րդ մասի «ե1» կետի համաձայն՝ «Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը»:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-րդ մասի «ե1» կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇԵՑԻ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված թիվ 150224-199 վարչական վարույթը կարճել՝ վարչական վարույթի կասեցման ժամկետը լրանալու և կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չվերանալու հիմքով:

Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտը ենթակա է ծանուցման «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանին՝ ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փ., շ. 1, 21 բն.։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`