Որոշում՝ Ռուբեն Ղազարյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին (թիվ Վ/Դ-156 վարչական վարույթ)
03.07.2024
«17» հունիս 2024թ. քաղաք Երևան
Որոշում N_____
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1. վարչական վարույթ հարուցելու մասին 2024 թվականի մարտի 29-ի թիվ 03/6873-2024 ծանուցումը,
2. «ՋՈՅԹԵՔ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) զննում իրականացնելու մասին 2024 թվականի ապրիլի 01-ի N 342-Ա հրամանը,
3․ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու 2024 թվականի մայիսի 29-ի N 03/11690-2024 ծանուցագիրը,
4․ վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 04-ի N 0966 արձանագրությունը,
5․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու 2024 թվականի հունիսի 04-ի N 03/12261-2024 ծանուցագիրը.
Պարզեցի
1. Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով Արթուր Վարդանյանի, Գոռ Քերոբյանի, Վահե Կարապետյանի, Արման Կարապետյանի, Նորայր Քերոբյանի, Կարեն Գրիգորյանի և Սերյոժա Հայրապետյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2024 թվականի մարտի 27-ին հարուցվել է թիվ Վ/Դ-156 վարչական վարույթը՝ «ՋՈՅԹԵՔ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում զննում իրականացնելու նպատակով մասնագետների կողմից 2024 թվականի ապրիլի 03-ին այցելություն է իրականացվել Ընկերության՝ ք․ Երևան, Արշակունյաց պողոտա 14 հասցե։ Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը նշված հասցեում փաստացի գործունեություն չի իրականացնում։
Վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրվել են.
1. Արթուր Վարդանյանի, Գոռ Քերոբյանի, Վահե Կարապետյանի, Արման Կարապետյանի, Նորայր Քերոբյանի, Կարեն Գրիգորյանի և Սերյոժա Հայրապետյանի դիմումը,
2. Արթուր Վարդանյանի աշխատանքային պայմանագիր լուծելու վերաբերյալ համաձայնագիրը,
3. Արթուր Վարդանյանի, Գոռ Քերոբյանի, Վահե Կարապետյանի, Արման Կարապետյանի, Նորայր Քերոբյանի, Կարեն Գրիգորյանի և Սերյոժա Հայրապետյանի աշխատավարձի և վերջնահաշվարկի հաշվարկային թերթիկները,
4. դիմումատուներ Արթուր Վարդանյանի, Գոռ Քերոբյանի, Վահե Կարապետյանի, Արման Կարապետյանի, Նորայր Քերոբյանի, Կարեն Գրիգորյանի և Սերյոժա Հայրապետյանի կողմից ներկայացված փաստաթղթերը,
5. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2024 թվականի մայիսի 07-ին ստացված թիվ /70-3/28289-2024 գրությունը։
Արդյունքում պարզվել է, որ.
1. խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ Արթուր Վարդանյանը Ընկերությունում աշխատել է 2023 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2024 թվականի փետրվար ամիսը ներառյալ։ Ընկերության և Արթուր Վարդանյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ կնքված համաձայնագրով՝ վերջնահաշվարկը պետք է կատարվեր 5 օրվա ընթացքում: Արթուր Վարդանյանի հետ չի կատարվել վերջնահաշվարկ, 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 113381 (հարյուր տասներեք հազար երեք հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների), և ամենամյա արձակուրդի չօգտագործված 8 աշխատանքային օրերի համար հատուցումը՝ 123816 (հարյուր քսաներեք հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ միջին աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) չի վճարվել համաձայնագրով նախատեսված ժամկետներում։ Արթուր Վարդանյանի չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 237197 (երկու հարյուր երեսունյոթ հազար հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
2. Խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ Ընկերությունը Գոռ Քերոբյանի հետ 2024 թվականի փետրվար ամսին աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Գոռ Քերոբյանի հետ չի կատարել վերջնահաշվարկ (վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ), 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 113380 ( հարյուր տասներեք հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների), ամենամյա արձակուրդի չօգտագործված 19 աշխատանքային օրերի համար հատուցում՝ 339016 (երեք հարյուր երեսունինը հազար տասնվեց) ՀՀ դրամ միջին աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) և 48501 (քառասունութ հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ պարգևավճարը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) չի վճարվել։ Գոռ Քերոբյանի չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին)։
3. Խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ Ընկերությունը Արման Կարապետյանի հետ 2024 թվականի փետրվար ամսին աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Արման Կարապետյանի հետ չի կատարել վերջնահաշվարկ (վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ) այն է, 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 113380 (հարյուր տասներեք հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների), ամենամյա արձակուրդի չօգտագործված 10 աշխատանքային օրերի համար հատուցում՝ 164662 (հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ միջին աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) և 48501 (քառասունութ հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ պարգևավճարը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) չի վճարվել։ Արման Կարապետյանի չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 326543 (երեք հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
4. Խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ Ընկերությունը Կարեն Գրիգորյանի հետ 2024 թվականի փետրվար ամսին աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Կարեն Գրիգորյանի հետ չի կատարել վերջնահաշվարկ, (վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ) այն է՝ 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 113380 (հարյուր տասներեք հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների), ամենամյա արձակուրդի չօգտագործված 25 աշխատանքային օրերի համար հատուցում՝ 454958 (չորս հարյուր հիսունչորս հազար ինը հարյուր հիսունութ) ՀՀ դրամ միջին աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) և 48501 (քառասունութ հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ պարգևավճարը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) չի վճարվել։ Կարեն Գրիգորյանին չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 616839 (վեց հարյուր տասնվեց հազար ութ հարյուր երեսունինը) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
5. Խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ Ընկերությունը Նորայր Քերոբյանի հետ 2024 թվականի փետրվար ամսին աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Նորայր Քերոբյանի հետ չի կատարել վերջնահաշվարկ (վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ), այն է՝ Նորայր Քերոբյանին չի վճարվել 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 151031 (հարյուր հիսուն մեկ հազար երեսունմեկ) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) և ամենամյա արձակուրդի չօգտագործված 18 օրերի քանակով հաշվարկված 348745 (երեք հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ միջին աշխատավարձը։ Նորայր Քերոբյանի աշխատանքային պայմանագրի լուծման օրը չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 499776 (չորս հարյուր ինսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
6. Խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ Ընկերությունը Սերյոժա Հայրապետյանի հետ 2024 թվականի փետրվար ամսին աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Սերյոժա Հայրապետյանի հետ չի կատարել վերջնահաշվարկ (վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ) այն է, 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 113380 (հարյուր տասներեք հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների), ամենամյա արձակուրդի չօգտագործված 24 աշխատանքային օրերի համար հատուցում՝ 415593 (չորս հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր վաթս) ՀՀ դրամ միջին աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) և 48501 (քառասունութ հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ պարգևավճարը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) չի վճարվել։ Սերյոժա Հայրապետյանի չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 577474 (հինգ հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի հունիսի 04-ին կազմվել է N 0966 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ ձևով ծանուցվել է Ռուբեն Ղազարյանին։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
2024 թվականի հունիսի 17-ին Տեսչական մարմնում (ք. Երևան, Արարատյան 26 հասցեում) նշանակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը Ռուբեն Ղազարյանը չի ներկայացել, սակայն նրանից ստացվել է միջնորդություն գործի քննությունը անցկացնել առանց իր ներկայության։
Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը հաստատված է համարում, որ Ընկերությունում խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝
1. Արթուր Վարդանյանը Ընկերությունում աշխատել է 2023 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2024 թվականի փետրվար ամիսը ներառյալ։ Ընկերության և Արթուր Վարդանյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ կնքված համաձայնագրով՝ վերջնահաշվարկը պետք է կատարվեր 5 օրվա ընթացքում: Արթուր Վարդանյանի հետ չի կատարվել վերջնահաշվարկ, 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 113381 (հարյուր տասներեք հազար երեք հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների), և ամենամյա արձակուրդի չօգտագործված 8 աշխատանքային օրերի համար հատուցումը՝ 123816 (հարյուր քսաներեք հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ միջին աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) չի վճարվել համաձայնագրով նախատեսված ժամկետներում։ Արթուր Վարդանյանի չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 237197 (երկու հարյուր երեսունյոթ հազար հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
2. Ընկերությունը Գոռ Քերոբյանի հետ 2024 թվականի փետրվար ամսին աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Գոռ Քերոբյանի հետ չի կատարել վերջնահաշվարկ (վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ), 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 113380 ( հարյուր տասներեք հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների), ամենամյա արձակուրդի չօգտագործված 19 աշխատանքային օրերի համար հատուցում՝ 339016 (երեք հարյուր երեսունինը հազար տասնվեց) ՀՀ դրամ միջին աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) և 48501 (քառասունութ հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ պարգևավճարը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) չի վճարվել։ Գոռ Քերոբյանի չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 500897 (հինգ հարյուր հազար ութ հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
3. Ընկերությունը Արման Կարապետյանի հետ 2024 թվականի փետրվար ամսին աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Արման Կարապետյանի հետ չի կատարել վերջնահաշվարկ (վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ) այն է, 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 113380 (հարյուր տասներեք հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների), ամենամյա արձակուրդի չօգտագործված 10 աշխատանքային օրերի համար հատուցում՝ 164662 (հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ միջին աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) և 48501 (քառասունութ հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ պարգևավճարը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) չի վճարվել։ Արման Կարապետյանի չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 326543 (երեք հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
4. Ընկերությունը Կարեն Գրիգորյանի հետ 2024 թվականի փետրվար ամսին աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Կարեն Գրիգորյանի հետ չի կատարել վերջնահաշվարկ, (վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ) այն է՝ 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 113380 (հարյուր տասներեք հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների), ամենամյա արձակուրդի չօգտագործված 25 աշխատանքային օրերի համար հատուցում՝ 454958 (չորս հարյուր հիսունչորս հազար ինը հարյուր հիսունութ) ՀՀ դրամ միջին աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) և 48501 (քառասունութ հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ պարգևավճարը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) չի վճարվել։ Կարեն Գրիգորյանին չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 616839 (վեց հարյուր տասնվեց հազար ութ հարյուր երեսունինը) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
5. Ընկերությունը Նորայր Քերոբյանի հետ 2024 թվականի փետրվար ամսին աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Նորայր Քերոբյանի հետ չի կատարել վերջնահաշվարկ (վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ), այն է՝ Նորայր Քերոբյանին չի վճարվել 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 151031 (հարյուր հիսուն մեկ հազար երեսունմեկ) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) և ամենամյա արձակուրդի չօգտագործված 18 օրերի քանակով հաշվարկված 348745 (երեք հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ միջին աշխատավարձը։ Նորայր Քերոբյանի աշխատանքային պայմանագրի լուծման օրը չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 499776 (չորս հարյուր ինսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
6. Ընկերությունը Սերյոժա Հայրապետյանի հետ 2024 թվականի փետրվար ամսին աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Սերյոժա Հայրապետյանի հետ չի կատարել վերջնահաշվարկ (վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ) այն է, 2024 թվականի փետրվար ամսվա համար հաշվարկված 113380 (հարյուր տասներեք հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների), ամենամյա արձակուրդի չօգտագործված 24 աշխատանքային օրերի համար հատուցում՝ 415593 (չորս հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր վաթս) ՀՀ դրամ միջին աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) և 48501 (քառասունութ հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ պարգևավճարը (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) չի վճարվել։ Սերյոժա Հայրապետյանի չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է՝ 577474 (հինգ հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների)։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ռուբեն Ղազարյանը (ն/ք՝ 014853808, տրված 2023-02-15, 001-ի կողմից), (ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվության՝ 2024 թվականի փետրվարի 09-ից մինչև 2024 թվականի մարտի 04-ը «ՋՈՅԹԵՔ» ՍՊԸ-ի տնօրեն է հանդիսացել Ռուբեն Ղազարյանը):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Ռուբեն Ղազարյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն, Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Ռուբեն Ղազարյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է եկել որպես Ընկերության տնօրեն՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Ռուբեն Ղազարյանին, որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ ընդհանուր 2758726 (երկու միլիոն յոթ հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր քսանվեց) ՀՀ դրամ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների) գումարով չվճարված աշխատավարձի և ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 689681 (վեց հարյուր ութսունինը հազար վեց հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամի չափով։
2. Սույն որոշումը ծանուցել Ռուբեն Ղազարյանին՝ Շիրակ, Հայկավան 2 փ. / տ. 20, էլ․ հասցե՝ ghazaryan.ruben@gmail.com:
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։
ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.
Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
_________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի




