Վարչական տույժ նշանակելու մասին որոշում N 1784
09.07.2024
Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս, քննելով՝
1. Լաուրա Աթոյանի դիմումի հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 05-ին հարուցված թիվ Վ/Դ-410 վարչական վարույթի նյութերը,
2. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 03/22657-2023 ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1806 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2023 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 03/23124-2023 ծանուցագիրը․
Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով Լաուրա Աթոյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 05-ին հարուցվել է թիվ Վ/Դ-410 վարչական վարույթը՝ «ՄԵԴՈՒ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Մասնագետների կողմից 2023 թվականի սեպտեմբերի 13-ին Ընկերությունում (հասցե՝ քաղաք Երևան, Վարդգես Սուրենյանց 1) իրականացվել է զննում։
Վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրվել են.
1. Լաուրա Աթոյանի 2022 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 8 աշխատանքային պայմանագիրը,
2. Ընկերության տնօրենի 2023 թվականի օգոստոսի 08-ի թիվ 01-08 հրամանը՝ 2023 թվականի օգոստոսի 14-ից Լաուրա Աթոյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ,
3. 2023 թվականի օգոստոսի 09-ի թիվ 000582, 2023 թվականի օգոստոսի 16-ի թիվ 000587 և 2023 թվականի սեպտեմբերի 07-ի թիվ 000594 վճարման հանձնարարագրերը,
4. Լաուրա Աթոյանի բանկային հաշվի քաղվածքը՝ Ընկերության կողմից վերջինիս վճարված աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվությամբ։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ աշխատանքային պայմանագրի լուծման օրը՝ 2023 թվականի օգոստոսի 14-ին, Լաուրա Աթոյանի հետ վերջնահաշվարկ չի կատարվել, վերջնահաշվարկը կատարվել է 2023 թվականի սեպտեմբերի 07-ին՝ վճարվել է 253898 (երկու հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Լաուրա Աթոյանի 2023 թվականի մարտ ամսվա աշխատավարձը՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը վճարվել է 2023 թվականի մայիսի 29-ին, 2023 թվականի մայիս ամսվա աշխատավարձը՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը՝ 2023 թվականի հունիսի 30-ին, 2023 թվականի հունիս ամսվա աշխատավարձը՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը՝ 2023 թվականի օգոստոսի 09-ին, 2023 թվականի հուլիս ամսվա աշխատավարձը՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը՝ 2023 օգոստոսի 16-ին,
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Լաուրա Աթոյանի 2023 թվականի մարտ, մայիս, հունիս և հուլիս ամիսների աշխատավարձը հաջորդ ամսվա 15-ից ուշ վճարելու, ինչպես նաև՝ Լաուրա Աթոյանի հետ վերջնահաշվարկը ուշ կատարելու համար չի հաշվարկվել և վերջինիս չի վճարվել կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով։
Ընկերության տնօրեն Գևորգ Գրիգորյանը պատշաճ կարգով ծանուցվել է Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին, որին չի ներկայացել, միաժամանակ, չի ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին կազմվել է թիվ 1806 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Ընկերության տնօրեն Գևորգ Գրիգորյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի նոյեմբերի 02-ին Տեսչական մարմնում նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Գևորգ Գրիգորյանը չի ներկայացել, միաժամանակ, չի ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ։
2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, ուսումնասիրելով և վերլուծելով գործում առկա փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության տնօրեն Գևորգ Վլադիմիրի Գրիգորյանը (նույնականացման քարտ՝ 003121969, տրված՝ 16.06.2015թ.-ին, 012-ի կողմից)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Գևորգ Գրիգորյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Ընկերության տնօրեն Գևորգ Գրիգորյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411, 412,41.6, 961 հոդվածներով, 158 հոդվածի տասնիններորդ մասով, 1695, 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)` առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Գևորգ Գրիգորյանին, որպես խախտում թույլ տված անձ՝
ա. ՀՀ աշխատանքային օրենսգքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները խախտելու, այն է՝ ընդհանուր գումարով 1053898 (մեկ միլիոն հիսուներեք հազար ութ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված ժամկետում չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 263474 (երկու հարյուր վաթսուներեք հազար չորս հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
բ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի` նախազգուշացման։
2. Սույն որոշումը ծանուցել Գևորգ Գրիգորյանին (հասցե՝ քաղաք Երևան, քաղաք Երևան, Հալաբյան 36, բն. 47)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։
ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.
Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)




