Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 310524-806 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.07.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված


ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ 310524-806 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի մայիսի 17-ին ստացված թիվ 01/70-2/30799-2024 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի մայիսի 31-ին հարուցվել է թիվ 310524-806 վարչական վարույթը` «ԱՐԵԳ-ԱՐԻԱՆ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը՝ Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ՎՎ-0821-Ա հրամանի հիման վրա 2024 թվականի հունիսի 03-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ը ներառյալ Ընկերությունում նախատեսվել է իրականացնել զննում։
Զննում իրականացնելու նպատակով մասնագետները 2024 թվականի հունիսի 03-ին և հունիսի 10-ին այցելել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի հունվարի 05-ին կազմված թիվ 4185080 արձանագրությունում, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված Ընկերության գործունեության հասցե (քաղաք Երևան, Նորք 2-րդ փողոց, 66 տուն)։
Կատարված այցերի ընթացքում պարզվել է, որ Ընկերությունը վերոնշյալ հասցեում փաստացի գործունեություն չի իրականացնում (հիմք՝ 03.06.2024թ. և 10.06.2024թ. արձանագրությունները)։
Վարչական մարմինը վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով փոխօգնության կարգով վարչական վարույթին առնչվող՝ Ընկերության գործունեության կարգավիճակի և հասցեների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով 2024 թվականի հունիսի 26-ին դիմել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 2-րդ և 4-րդ մասերը, Տեսչական մարմնում 2024 թվականի մայիսի 31-ին հարուցված թիվ 310524-806 վարչական վարույթի ժամկետը 2024 թվականի հունիսի 28-ի որոշմամբ երկարաձգվել է 30 օրով։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի հուլիսի 03-ին ստացված գրությամբ տրամադրվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 2024 թվականի մայիսի 09-ից Ընկերութունն ունի ժամանակավոր դադարեցված կարգավիճակ:
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-րդ մասի «գ» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե՝ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:
Վարչական մարմինը գտնում է, որ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջը՝ Ընկերության տնօրեն Գուրգեն Հայրապետյանին ի հայտ բերելու և վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու դեպքում։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-րդ մասի «գ» կետը և 4-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի մայիսի 31-ին հարուցված թիվ 310524-806 վարչական վարույթը կասեցնել՝ մինչև վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելը, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
2. Սույն որոշումը ենթակա է ծանուցման Ընկերության տնօրեն Գուրգեն Հայրապետյանին, հասցե՝ քաղաք Երևան, Նորք 2-րդ փողոց, 66 տուն, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման (http://www.azdarar.am) միջոցով։
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`