Որոշում 0637՝ Հայկ Վարդանյանին վարչական տույժի ենթարկելու մասին «ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» ՍՊԸ
09.07.2024
«16» ապրիլի 2024թ. ք. Երևան
Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս, քննելով՝
1. Կարինե Քոչարյանի դիմումի հիման վրա 2024 թվականի փետրվարի 06-ին հարուցված թիվ Վ/Դ-049 վարչական վարույթի նյութերը,
2. 2024 թվականի մարտի 11-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին թիվ
03/5130-2024 ծանուցագիրը
3. 2024 թվականի մարտի 25-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին թիվ
03/6360-2024 ծանուցագիրը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի ապրիլի 08-ի N 0642 արձանագրությունը,
5. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 03/7599-2024 ծանուցագիրը,
6. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում 2024 թվականի ապրիլի 02-ին և ապրիլի 10-ին տեղադրված ծանուցումները։
Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով Կարինե Քոչարյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2024 թվականի փետրվարի 06-ին հարուցվել է թիվ Վ/Դ-049 վարչական վարույթը՝ «Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ, 192-րդ, 198-րդ, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 24-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են՝
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի պահանջը, այն է՝ Ընկերության կողմից հաշվարկվել է Կարինե Քոչարյանի 2023 թվականի սեպտեմբեր (65, 778 ՀՀ դրամ՝ առանց հարկերի), հոկտեմբեր (304,090 ՀՀ դրամ՝ առանց հարկերի), նոյեմբեր (183,718 ՀՀ դրամ՝ առանց հարկերի), դեկտեմբեր (152,580 ՀՀ դրամ՝ առանց հարկերի) և 2024 թվականի հունվար (184,367 ՀՀ դրամ՝ առանց հարկերի) ամիսների աշխատավարձերը, ընդհանուր գումարով՝ 890 533 (ութ հարյուր իննսուն հազար հինգ հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ՝ առանց հարկերի, սակայն չի վճարվել,
2. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը Կարինե Քոչարյանին չի վճարվել հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (2024 թվականի հունվարի 24-ից մինչև 2024 թվականի հունիսի 11-ը) մայրության նպաստը՝ 1,073,376 (մեկ միլիոն յոթանասուներեք հազար երեք հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ՝ առանց հարկերի։
Ընկերության տնօրեն հանդիսացած Հայկ Վարդանյանը ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին, Հայկ Վարդանյանին հասցեագրված փոստը վերջինիս կողմից ստանալու վերաբերյալ հավաստող փաստաթուղթ Տեսչական մամինը չի ստացել, միաժամանակ 2024 թվականի ապրիլի 02-ին ծանուցագիրը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի ապրիլի 08-ին կազմվել է թիվ 0642 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագրի հետ միասին ուղարկվել է Հայկ Վարդանյանին։
Հայկ Վարդանյանին հասցեագրված փոստը վերջինիս կողմից ստանալու վերաբերյալ հավաստող փաստաթուղթ Տեսչական մամինը չի ստացել, միաժամանակ 2024 թվականի ապրիլի 10-ին ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով զննման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, 2024 թվականի ապրիլի 08-ի թիվ 0642 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, հաստատված է համարում, որ Ընկերությունում խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Հայկ Վարդանյանը (նույնականացման քարտ՝ 014388607, տրված՝ 2023 թվականի հունվարի 31-ին, 011-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Ֆրիկի 10-րդ շենք բն. 33)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Հայկ Վարդանյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411, 412,41.6, 961 հոդվածներով, 158 հոդվածի տասնութերորդ մասով, 1695, 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)`առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Հայկ Վարդանյանին, որպես խախտում թույլ տված անձ՝
ա) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի պահանջը խախտելու համար՝ ընդհանուր գումարով 890533 (ութ հարյուր իննսուն հազար հինգ հարյուր երեսուն երեք) ՀՀ դրամ աշխատավարձը չվճարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ 222.633 (երկու հարյուր քսաներկու հազար վեց հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
բ) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ նախազգուշացման։
2. Սույն որոշումը ծանուցել Հայկ Վարդանյանին (հասցե՝ ք. Երևան, Ֆրիկի 10-րդ շենք բն. 33)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։




