Որոշում՝ թիվ Վ/Դ-238 վարչական վարույթը կարճելու վերաբերյալ` «Արմուար» ՍՊԸ
11.07.2024
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-238 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Կարեն Սարգսյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2024 թվականի մայիսի 20-ին հարուցվել է թիվ Վ/Դ-238 վարչական վարույթը` «Արմուար» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ և 112-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի մայիսի 30-ի թիվ 570-Ա հրամանը՝ Տեսչական մարմնի մասնագետները զննում իրականացնելու նպատակով 2024 հունիսի 5-ին և հունիսի 7-ին այցելել են «Արմուար» ՍՊԸ-ի գործունեության հասցե՝ քաղաք Աբովյան, 2-րդ Արդյունաբերական Գոտի 20 շին.։ Այցելությունների ընթացքում պարզվել է, որ տվյալ հասցեում Ընկերությունը գործունեություն չի իրականացնում։
Վարչական մարմինը վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով փոխօգնության կարգով վարչական վարույթին առնչվող՝ Ընկերության գործունեության կարգավիճակի և հասցեների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով 2024 թվականի հունիսի 12-ին դիմել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի հունիսի 13-ին ստացված գրությամբ տրամադրվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ Ընկերության անվամբ գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենա առկա չէ, այդ իսկ պատճառով հնարավոր չէ տրամադրել տեղեկատվությունը (գործունեության փաստացի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը տեղեկատվական շտեմարանից հնարավոր է ստանալ, եթե տվյալ հասցեում առկա է գրանցված հսկիչ դրամարկղային մեքենա):
Հաշվի առնելով այն հանգամանքը, վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջը՝ «Արմուար» ՍՊԸ-ի հիմնադիր Արմեն Պետրոսյանին ի հայտ բերելու և վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու դեպքում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Տեսչական մարմնում 2024 թվականի մայիսի 20-ին հարուցված թիվ Վ/Դ-238 վարչական վարույթը կասեցվել է մինչև վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելը, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը։
2024 թվականի հունիսի 26-ին քաղաքացի Կարեն Սարգսյանը դիմել է Տեսչական մարմին՝ խնդրելով իր նախորդ դիմումը թողնել անհետևանք։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի մայիսի 20-ին հարուցված թիվ Վ/Դ-238 վարչական վարույթը կարճել՝ Կարեն Սարգսյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
4. Սույն որոշումը ենթակա է ծանուցման Ընկերության հիմնադիր Արմեն Պետրոսյանին, հասցե՝ քաղաք Երևան, Պուշկինի փ. 40 շենք 88 բնակարան և քաղաքացի Կարեն Սարգսյանին, էլ․ փոստ՝ hhar.satenik@gmail.com։




