Որոշում N 0707 Վարչական տույժ նշանակելու մասին
11.07.2024
«22» ապրիլի 2024թ. ք. Երևան
Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս, քննելով.
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ /70-3/10978-2024 գրության հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերը, այդ թվում՝ «ԹԴ ՀԱՈՒՍԻՍ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) 2024 թվականի մարտի 1-ին իրականացված զննման արձանագրությունը, 2024 թվականի ապրիլի 09-ի թիվ 0422 վարչական վարույթը կարճելու մասին որոշումը,
2. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման 2024 թվականի ապրիլի 10-ի ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի ապրիլի 15-ի թիվ 0692 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին 2024 թվականի ապրիլի 15-ի ծանուցագիրը։
Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի փետրվարի 21-ին ստացված թիվ /70-3/10978-2024 գրությունը, Տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի 27-ին հարուցվել է թիվ 270224-248 վարչական վարույթը` Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Վահան Բաղդասարյանը 2023 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ աշխատել է Ընկերությունում առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման)։
Ընկերության տնօրեն Դավիթ Թադևոսյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին։
2024 թվականի ապրիլի 15-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը Ընկերության տնօրենը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն` այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի ապրիլի 15-ին կազմվել է թիվ 0692 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագրի հետ միասին պատշաճ կարգով ուղարկվել է Ընկերության տնօրենին։
2024 թվականի ապրիլի 22-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Ընկերության տնօրենը չի ներկայացել, սակայն ներկայացրել է միջնորդություն՝ գործի քննությունն առանց իր ներկայության իրականացնելու վերաբերյալ։
2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ /70-3/10978-2024 գրության հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերը, հաստատված է համարում, որ Վահան Բաղդասարյանը 2023 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ աշխատել է Ընկերությունում առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման), որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության տնօրեն Դավիթ Թադևոսյանը (անձնագրի համար AU033855, տրված 01.07.2021 թվականին 011-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Եզնիկ Կողբացու փող. 1-ին շենք, 87 բն.)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Դավիթ Թադևոսյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Ընկերության տնօրեն Դավիթ Թադևոսյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Դավիթ Թադևոսյանին, որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու, այն է՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ծանուցել Դավիթ Թադևոսյանին, հասցե՝ Եզնիկ Կողբացու փող. 1-ին շենք, 87 բն., էլ. հասցե՝ davit.tadevosyan.89@mail.ru։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։




