Որոշում № 0815 Վարչական տույժ նշանակելու մասին
11.07.2024
«17» մայիսի 2024թ. քաղաք Երևան
Որոշում №_________
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս, քննելով.
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի մարտի 18-ին ստացված թիվ 01/70-6/16189-2024 գրության հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերը,
2. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին 2024 թվականի մայիսի 5-ի թիվ
03/9721-2024 ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի մայիսի 10-ի թիվ 0824 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2024 թվականի մայիսի 10-ի թիվ 03/10309-2024 ծանուցումը.
Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի մարտի 18-ին ստացված թիվ 01/70-6/16189-2024 գրությունը, 2024 թվականի մարտի 26-ին հարուցվել է թիվ 260324-396 վարչական վարույթը` Կարեն Մկրտչյան ԱՁ-ի մոտ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ուսումնասիրվել են հարուցված վարչական վարույթի նյութերը, այդ թվում՝ Կարեն Մկրտչյան ԱՁ-ի կողմից ներկայացված գրավոր հայտարարությունը։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Սաթենիկ Վանյանը 2023 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ աշխատել է Կարեն Մկրտչյան ԱՁ-ի մոտ՝ առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման)։
Կարեն Մկրտչյանը պատշաճ կարգով ծանուցվել է Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին, որին չի ներկայացել, սակայն ներկայացրել է միջնորդություն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը իր բացակայությամբ կազմելու մասին։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի մայիսի 10-ին կազմվել է թիվ 0824 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Կարեն Մկրտչյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին։
2024 թվականի մայիսի 17-ին Տեսչական մարմնում նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Կարեն Մկրտչյանը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ։
2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի մարտի 18-ին ստացված թիվ 01/70-6/16189-2024 գրությունում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև Կարեն Մկրտչյանը ԱՁ-ի կողմից ներկայացված գրավոր հայտարարությունը, հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ Սաթենիկ Վանյանը 2023 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ աշխատել է Կարեն Մկրտչյանը ԱՁ-ի մոտ՝ առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման)։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Կարեն Մկրտչյանը ԱՁ-ն (ն/ք՝ 014259196, տրված 20.12.2021 թվականին, քաղաք Երևան, Նորք 11փ. 27/1)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Կարեն Մկրտչյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Կարեն Մկրտչյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր` պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Կարեն Մկրտչյանին, որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու, այն է՝ առանց աշխատանքային պայմանագրի (անհատական իրավական ակտի) աշխատող պահելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․5-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ծանուցել Կարեն Մկրտչյանին (էլ. հասցե՝ borbor464646@gmail.com)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։




