Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

արչական վարույթի կարճման վերաբերյալ որոշում 2821 (Այնճար ՍՊԸ)

26.07.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-514 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Սուսաննա Ավագյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի նոյեմբերի 7-ին հարուցվել է թիվ ՎԴ-514 վարչական վարույթը` «Այնճար» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ, 130-րդ, 142-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 13-ի N 1371-Ա հրամանը՝ Ընկերությունում 2023 թվականի նոյեմբերի 21-ին իրականացվել է զննում։
Զննման ընթացքում պարզվել է.
1. Սուսաննա Ավագյանը 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև հունիսի 10-ը Ընկերությունում առանց աշխատանքային պայմանագրի կնքման աշխատել է որպես սպասք լվացող, սակայն Ընկերությունը վերջինիս համար, ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացրել է գրանցման հայտ,
2. Ընկերության տնօրենի 2023 թվականի հունիսի 10-ի թիվ 10/06 հրամանով, լուծվել է Սուսաննա Ավագյանի աշխատանքային պայմանագիրը, որպես հիմք ընդունելով Սուսաննա Ավագյանի աշխատանքից ազատման բանավոր հայտարարությունը,
3. Ընկերությունը Սուսաննա Ավագյանի վերջնահաշվարկը՝ ընդհանուր գումարով 50177 ՀՀ դրամ, կատարել է 2023 թվականի հուլիսի 12-ին,
4. Համաձայն ներկայացված աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի՝ Ընկերությունը չի հաշվարկել և ոչ աշխատանքային՝ հանգստյան (կիրակի օրը) օրերին կատարած աշխատանքի համար Սուսաննա Ավագյանին չի վճարել ժամային (օրական) դրույքաչափի առնվազն կրկնակի չափով աշխատավարձ,
5. Սուսաննա Ավագյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը չի տրամադրվել վերջինիս։ Ընկերության տնօրենը զննման ընթացքում հայտարարել է, որ Սուսաննա Ավագյանը ոչ աշխատանքային՝ հանգստյան օրերին չի աշխատել, ինչը կհավաստի նաև Սուսաննա Ավագյանը, իսկ աշխատաժամանկի հաշվառման տեղեկագրերում տեղի է ունեցել վրիպակ։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի նոյեմբերի 30-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում։
Վարչական լսմանը Սուսաննա Ավագյանը հայտարարել է, որ.
1. Ընկերությունում աշխատել է 2022 թվականի հուլիսից և շաբաթական ունեցել է առնվազն 1 հանգստյան օր, իսկ տոնական օրերին երբեք չի աշխատել,
2. աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և աշխատանքից ազատման հրաման չի ստացել, սակայն Ընկերությունում աշխատանքի վերականգնվելու ցանկություն չունի,
3. աշխատանքից ազատվելուց հետո չի ստացել հունիս ամսվա աշխատած օրերի աշխատավարձը և իր հետ չի կատարվել վերջնահաշվարկ,
4. իրական աշխատավարձը կազմել է ամսական 150000 ՀՀ դրամ, որից կեսը ստացել է անկանխիկ եղանակով,բանկային քարտին փոխանցման միջոցով, իսկ մյուս մասը՝ առձեռն, կանխիկ։
Ընկերության սեփականատեր և տնօրեն՝ Գևորգ Թասլաքեանը և նրա ներկայացուցիչ՝ Աննա Մինասյանը վարչական լսմանը հայտարարել են, որ.
1. Սուսաննա Ավագյանը աշխատանքի ընթացքում բանավոր հայտարարել է, որ ցանկանում է ազատվել աշխատանքից և այլևս աշխատանքի չի ներկայացել, այդ իսկ պատճառով վերջինիս աշխատանքային պայմանագիրը լուծելիս հիմք է ընդունվել նրա բանավոր հայտարարությունը,
2. մինչև 2023 թվականի փետրվար ամիսը «Այնճար» խանութ սրահը գործունեություն է իրականացրել Աննա Մինասյան ԱՁ-ով, Սուսաննա Ավագյանը հանդիսացել է Աննա Մինասյան ԱՁ-ի աշխատողը և կներկայացվեն վերը նշված հանգամանքը հիմնավորող փաստաթղթերը,
3. Սուսաննա Ավագյանին աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձից բարձր աշխատավարձ չի վճարվել, իսկ այդպիսի բանավոր պայմանավորվածություն կողմերի միջև երբեք չի եղել։
4. 2023 թվականի հուլիսի 12-ին Սուսաննա Ավագյանին փոխանցվել է նրա 2023 թվականի հունիսին աշխատած օրերի աշխատավարձը և չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի (8.6 օր) համար հատուցումը։
Վարչական լսման ավարտին Սուսաննա Ավագյանը ներկայացրել է դիմում՝ խնդրելով իր 2023 թվականի նոյեմբերի 07-ի դիմումը թողնել անհետևանք։
Ընկերության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 03-ին Տեսչական մարմնին է տրամադրվել ԱՁ Աննա Մինասյանի կողմից Սուսաննա Ավագյանի համար ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացված գրանցման հայտը։
Վարչական մարմինը, համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, հաստատված է համարվում, որ խախտվել են.
1.ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին և 85-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջները, այն է՝ Սուսաննա Ավագյանը Ընկերությունում ներգրավվել է աշխատանքի առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված (աշխատանքային պայմանագիրը Սուսաննա Ավագյանի կողմից չի ստորագրվել) գրավոր աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի),
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի և 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ Սուսաննա Ավագյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու օրը (աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2023 թվականի հունիսի 10-ի) վերջինիս հետ չի կատարվել ամբողջական վերջնահաշվարկ, այն կատարվել է 2023 թվականի հուլիսի 12-ին, այն է՝ հաշվարկվել և Սուսաննա Ավագյանին վճարվել է հունիս ամսվա աշխատավարձը և չօգտագործված արձակուրդի օրերի (8.6 օր) համար հատուցումը, ընդհանուր՝ 50177 ՀՀ դրամ գումարով,
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ և 112-րդ հոդվածների պահանջները, այն է՝ Սուսաննա Ավագյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է վերջինիս բանավոր հայտարարության հիման վրա, իսկ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանի մեկ օրինակը չի հանձնվել աշխատողին,
4. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը, այն է՝ Սուսաննա Ավագյանի աշխատավարձը և չօգտագործված արձակուրդի օրերի (8.6 օր) համար հատուցումը սահմանված ժամկետից ուշ վճարելու յուրաքանչյուր կենտանցված օրվա համար չի հաշվարկվել և չի վճարվել տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով։
Միաժամանակ վարչական մարմինն արձանագրում է, որ.
1. վարչական վարույթի ընթացքում Սուսաննա Ավագյանի կողմից աշխատանքային պայմանագրով նշված աշխատավարձից ավել աշխատավարձ առձեռն վճարելու փաստը հիմանավորող ապացույցներ վարչական վարույթի ընթացքում ձեռք չեն բերվել, ինչպես նաև այդպիսի ապացույցներ չեն ներկայացվել Սուսաննա Ավագյանի կողմից,
2. վարչական վարույթը ենթակա է կարճման՝ Սուսաննա Ավագյանի կողմից իր դիմումը անհետևանք թողնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու հիմքով։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տեսչական մարմնում 2023 թվականի նոյեմբերի 7-ին հարուցված թիվ ՎԴ-514 վարչական վարույթը կարճել՝ Սուսաննա Ավագյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման Ընկերության տնօրեն՝ Գևորգ Թասլաքեանին, էլ. հասցե՝ diana.kirakosyan1983@gmail.com, kevorktas@gmail.com և քաղաքացի՝ Սուսաննա Ավագյանին, հասցե՝ քաղաք Երևան, Դավիթաշեն 2-րդ թաղ. 34 շենք, 67 բն.:

Հասցե` ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`