Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում 0342 վարչական վարույթը կարճելու վերաբերյալ / «Հարթս» ՍՊԸ, Ստելլա Ավագյան/

26.07.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-097 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Ստելլա Ավագյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2024 թվականի մարտի 01-ին հարուցվել է թիվ Վ/Դ-097 վարչական վարույթը` «Հարթս» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ, 109-րդ, 115-րդ և 130-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի մարտի 06-ի N244-Ա հրամանը՝ Ընկերությունում (հասցե՝ քաղաք Երևան, Դրոյի փ. 14-10) իրականացվել է զննում, որի ընթացքում պարզ է դարձել, որ.
1. Ստելլա Ավագյանը Ընկերությունում աշխատանքի է ընդունվել 2023 թվականի մարտի 31-ին,
2. համաձայն Ընկերության 2024 թվականի փետրվար ամսվա աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրի՝ Ստելլա Ավագյանը 2024 թվականի փետրվարի 8-ից չի ներկայացել աշխատանքի,
3. հաշվարկվել և 2024 թվականի մարտի 12-ին Ստելլա Ավագյանին է վճարվել 2024 թվականի փետրվար ամսվա աշխատավարձը՝ 17143 ՀՀ դրամ,
4. Ընկերությունը 2024 թվականի փետրվարի 13-ին փոստային ծառայության միջոցով Ստելլա Ավագյանին է ուղարկել ծանուցում՝ աշխատանքի չներկայանալու պատճառների մասին բացատրություն ներկայացնելու վերաբերյալ,
5. առկա չէ Ստելլա Ավագյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտ, և վերջինս ազատված չէ աշխատանքից։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2024 թվականի մարտի 21-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում, որին ներկայացել են Ընկերության տնօրեն Անահիտ Վարդանանցը, ներկայացուցիչներ՝ Անահիտ Հասրաթյանը, Նաիրա Խաչատրյանը և դիմումատու Ստելլա Ավագյանը։
Ընկերության տնօրեն Անահիտ Վարդանանցը հայտնեց, որ ներկա պահին Ստելլա Ավագյանն ազատված չէ աշխատանքից, ժողովի ընթացքում կատարված աշխատանքում բացթողումների հետ կապված նկատողություն է արել Ստելլա Ավագյանին և նշել, որ ովքեր թերանում են աշխատանքում և չեն կարողանում նորմալ կատարել իրենց պարտականությունները, կարող են աշխատանքից ազատման դիմում գրել, որից հետո Ստելլա Ավագյանը չի ներկայացել աշխատանքի։
Դիմումատու Ստելլա Ավագյանը հայտնեց, որ չի ուզում աշխատել, բայց դիմում չի գրելու։
Լսման ընթացքում Ընկերության ներկայացուցիչները առձեռն տրամադրեցին Ստելլա Ավագյանին աշխատանքի չներկայանալու վերաբերյալ բացատրություն պահանջելու մասին ծանուցումը, ինչը վերջինս հրաժարվեց ստանալ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով և վերլուծելով Ստելլա Ավագյանի կողմից ներկայացված դիմումը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, վարչական լսման ընթացքում արված հայտարարությունները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դիմումատու Ստելլա Ավագյանն ազատված չէ աշխատանքից, վարչական մարմինը գտնում է, որ օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման պայմանավորված վերացել է վարչական ակտ (միջամտող) ընդունելու անհրաժեշտությունը։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․
.


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ


1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի մարտի 01-ին հարուցված թիվ Վ/Դ-097 վարչական վարույթը կարճել՝ իրավիճակի փոփոխման հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «Հարթս» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Վարդանանցին (էլ. փոստ՝ harts.llc@mail.ru), քաղաքացի Ստելլա Վարդանյանին էլ. փոստ՝ stellaavagyan15@gmail.com):
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`