Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆՆԱ ԲԱԴԵՅԱՆԻՆ

12.08.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1 ՀՈԴՎԱԾ

2024 թվականի օգոստոսի 15-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու արձանագրված խախտումների հետ կապված 12.07.2024թ.-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ք. Երևան Շենգավիթ, Արարատյան 26 հասցեում։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։ Գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Միաժամանակ անհրաժեշտ է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ներկայացնել «Էմենդ դեղահաբ 80մգ» դեղի ձեռք բերման վերաբերյալ փաստաթղթերը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը կցվում է։
Առդիր՝ 3 էջ։

ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Շենգավիթ,Արարատյան 26

Հեռ..` 374-10) 65-05-53

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`