«Ա.Բ.Ա ՖԱՐՄ» ՍՊ ընկերության վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննության ծանուցագիր և վիվ արձանագրություն
16.08.2024
2024 թվականի օգոստոսի 29-ին ժամը 11:00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի մայիսի 21-ի թիվ ՎՎ-0747-Ա հրամանի հիման վրա ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Ս. Տարոնցու փ., 26/9 տաղավար հասցեում գործող «Ա.Բ.Ա ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունում իրականացված վարչական վարույթի շրջանակներում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում (ք. Արտաշատ, Ա. Խաչատրյան փ. 116):
Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Ա․ Խաչատրյան 116
Հեռ..` +374023520100
Վեբ կայք` https://www.hlib.am/
Էլ. փոստ`




