Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ 310524-805 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.08.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ 310524-805 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի մայիսի 17-ին ստացված թիվ 01/70-2/30799-2024 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի մայիսի 31-ին հարուցվել է թիվ 310524-805 վարչական վարույթը` «ՓՐԱՈՒԴԼԻ ՓԻՆՈՅ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից 2024 թվականի հունիսի 03-ին և հունիսի 10-ին զննում իրականացնելու նպատակով կատարվել են այցելություններ՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված Ընկերության գործունեության վայր՝ քաղաք Երևան, Աբովյան 33-16 հասցե, որոնց ընթացքում պարզվել է, որ տվյալ հասցեում Ընկերությունը փաստացի գործունեություն չի իրականացնում։
Վարչական մարմինը վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով փոխօգնության կարգով վարչական վարույթին առնչվող՝ Ընկերության գործունեության կարգավիճակի և հասցեների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով 2024 թվականի հունիսի 13-ին դիմել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի հունիսի 14-ին ստացված գրությամբ տրամադրվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 2024 թվականի հունիսի 13-ի դրությամբ Ընկերութունն ունի գործող կարգավիճակ և փաստացի գործունեության հասցեն է՝ քաղաք Երևան, Կենտրոն թաղամաս, Աբովյան 33 16:
Վարչական ակտի հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով 2024 թվականի հունիսի 19-ին կատարվել է այց՝ քաղաք Երևան, Աբովյան 33-16 հասցե, որի ընթացքում պարզվել է, որ Ընկերության տնօրեն Վինսենթ Ռամիրեզը տևական ժամանակ Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում, իսկ Ընկերությունը փաստացի գործունեություն չի իրականացնում (հիմք՝ վերոնշյալ հասցեի հարակից տարածքում գտնվող անձանց բանավոր հայտարարությունները, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն)։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-րդ մասի գ կետը և 4-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը, Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հունիսի 26-ի որոշմամբ վարչական վարույթը կասեցվել է՝ մինչև կասեցումն առաջացնող հանգամանքների վերանալը բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
Միաժամանակ, վարչական ակտի հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով 2024 թվականի օգոստոսի 20-ին այց է կատարվել քաղաք Երևան, Աբովյան 33-16 հասցե, որի ընթացքում ևս Ընկերության տնօրեն Վինսենթ Ռամիրեզը չի հայտնաբերվել։
Տվյալ դեպքում վարչական մարմինը արձանագրում է, որ կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը չի վերացել՝ հնարավոր չի եղել ի հայտ բերել վարչական ակտի հասցեատիրոջը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի մայիսի 31-ին հարուցված թիվ 310524-805 վարչական վարույթը կարճել՝ վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չվերանալու՝ վարչական ակտի հասցեատիրոջը չհայտնաբերելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման Ընկերության տնօրեն Վինսենթ Ռամիրեզին, հասցե՝ քաղաք Երևան, Աբովյան 33-16, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման միջոցով (http://www.azdarar.am)։
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Էլ. փոստ`