Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ` ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

03.09.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴՎԱԾ

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 230-րդ հոդվածը՝ տեղակացնում եմ, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 1000–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվել եք մասնակցելու արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, սակայն հաշվի առնելով, որ հնարավոր չի եղել Ձեզ վերոնշյալ հասցեներով պատշաճ ծանուցել, վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմման նոր օր է նշանակվել 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 1000–ին, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում` ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26 հասցեում։
Միաժամանակ անհրաժեշտ է հնգօրյա ժամկետում Տեսչական մարմնին տրամադրել «Տիզին կլասսիկ ցողաշիթ քթի 1մգ/մլ;10մլ ապակե շշիկ սերիա՝ V4154R, պիտանիության ժամկետ՝ 10.2024թ., դեղի» ներմուծման, իրացման, պահեստում առկա քանակի, առկայության դեպքում արտահանումը կամ ոչնչացումը հավաստող փաստաթղթեր։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։

ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արարատյան 26

Հեռ..` +37410650553

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`