Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տույժ նշանակելու մասին որոշում -1543 «Հինգ մայրցամաքներ ինտերնացիոնալ օիլ քոմփանի» ՍՊԸ

22.10.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«21» հոկտեմբերի 2024թ. ք. Երևան

Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս, քննելով՝
1. քաղաքացի Սեյեդ Սաջջադ Նաջջար Աստանղոդսի դիմումի հիման վրա 2024 թվականի հուլիսի 10-ին հարուցված վարչական վարույթի նյութերը,
2. 2024 թվականի սեպտեմբերի 24-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 02-ի N 1522 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2024 թվականի հոկտեմբերի 02-ի և հոկտեմբերի 11-ի ծանուցագրերը․


Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Սեյեդ Սաջջադ Նաջջար Աստանղոդսի դիմումը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի հուլիսի 10-ին հարուցվել է վարչական վարույթ՝ «Հինգ մայրցամաքներ ինտերնացիոնալ օիլ քոմփանի» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ, 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ Սեյեդ Սաջջադ Նաջջար Աստանղոդսը 2024 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 7-ը Ընկերությունում աշխատել է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման):
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի և 170-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման օրը Սեյեդ Սաջջադ Նաջջար Աստանղոդսի հետ չի կատարվել վերջնահաշվարկ և վերջինիս չի վճարվել 1 016 160 ՀՀ դրամ աշխատավարձ և ամենամյա արձակուրդի 0.56 օրվա համար 81 292 ՀՀ դրամ հատուցում, ընդհանուր գումարով՝ 1 097 452 ՀՀ դրամ։
Ընկերության տնօրեն Օմիդ Դեհդար Ահմադը 2024 թվականի սեպտեմբերի 24-ի ծանուցագրով պատշաճ կարգով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին, որին չի ներկայացել։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի հոկտեմբերի 02-ին կազմվել է N 1522 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
2024 թվականի հոկտեմբերի 21-ին նշանակված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, չնայած պատշաճ ծանուցված լինելուն Օմիդ Դեհդար Ահմադը չի ներկայացել։

2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը, հիմք ընդունելով վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, 2024 թվականի հոկտեմբերի 02-ի թիվ 1522 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, հաստատված է համարում, որ Ընկերությունում խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, 130-րդ հոդվածի 1-ին մասի և 170-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է «Հինգ մայրցամաքներ ինտերնացիոնալ օիլ քոմփանի» ՍՊԸ-ի տնօրեն Օմիդ Դեհդար Ահմադը (անձնագիր՝ H55231163, տրված 2021-11-23 Ն և ԱՈ, հասցե՝ քաղաք Երևան, Արշակունյաց պողոտա 51/3)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Օմիդ Դեհդար Ահմադը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես տնօրեն՝ պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:



3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի

1. Օմիդ Դեհդար Ահմադին, որպես խախտում թույլ տված անձ՝
ա) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթարկել վարչական տույժի՝ 50 000 ՀՀ դրամի չափով։
բ) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի և 170-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթարկել վարչական տույժի՝ օրենսդրությամբ սահմանված 1 097 452 (մեկ միլիոն իննսունյոթ հազար չորս հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 274 363 (երկու հարյուր յոթանասունչորս հազար երեք հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Օմիդ Դեհդար Ահմադին (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 51/3)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։


ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ








Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097 ։

Որոշումը ստացա ____________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
____________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ____________________________________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`