Կարճման որոշում -1223 Աբգար Սարգսյան Մկրտիչի ԱՁ
22.10.2024
N _____________________
«___ » ______________ 2024թ.
ՀՀ, 0046, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
(374-10) 65-05-53
Էլ. փոստ info@hlib.am
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-420 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացի Ջուլյա Բարսեղյանի դիմումը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2024 թվականի օգոստոսի 14-ին հարուցվել է թիվ Վ/Դ-420 վարչական վարույթը Աբգար Սարգսյան Մկրտիչի ԱՁ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ, 85-րդ, 130-րդ, 139-րդ, 142-րդ, 144-րդ, 184-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Տեսչական մարմնին ուղղված 2024 թվականի օգոստոսի 15-ի դիմումով քաղաքացի Ջուլյա Բարսեղյանը խնդրել է իր 2024 թվականի օգոստոսի 14-ի դիմումը թողնել անհետևանք։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տեսչական մարմնում 2024 թվականի օգոստոսի 14-ին հարուցված թիվ Վ/Դ-420 վարչական վարույթը կարճել՝ Ջուլյա Բարսեղյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման Աբգար Սարգսյան Մկրտիչի անհատ ձեռնարկատիրոջը (հասցե՝ ք. Երևան, Բագրատունյաց փողոց, 22 շենք, 25 բնակարան) և դիմումատու Ջուլյա Բարսեղյանին (էլ. փոստ juliabarseghian@gmail.com):
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ




