ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 040724-1047 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ` «ՆՐԲԻԿ ՔԵՅՔՍ» ՍՊԸ
31.10.2024
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ 040724-1047 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից 2024 թվականի հունիսի 14-ին ստացված թիվ Ե/1401-24 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2024 թվականի հուլիսի 04-ին հարուցվել է թիվ 040724-1047 վարչական վարույթը` «ՆՐԲԻԿ ՔԵՅՔՍ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ, 99-րդ, 139-րդ, 142-րդ հոդվածներով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 04-ի թիվ ՎՎ-1070-Ա հրամանը՝ 2024 թվականի հուլիսի 10-ին մասնագետներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված Ընկերության իրավաբանական հասցե՝ քաղաք Երևան, Քաջազնունու փողոց, 6 շենք, 127։ Կատարված այցի ընթացքում պարզվել է, որ Ընկերությունը տվյալ հասցեում գործունեություն չի իրականացնում (հիմք՝ 2024 թվականի հուլիսի 10-ի այցի արձանագրությունը)։
Տեսչական մարմինը վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով փոխօգնության կարգով վարչական վարույթին առնչվող՝ Ընկերության գործունեության կարգավիճակի և հասցեների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով 2024 թվականի հուլիսի 15-ին դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ 01/71-6/44595-2024 գրությամբ հայտնել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2024 թվականի հուլիսի 17-ի դրությամբ «ՆՐԲԻԿ ՔԵՅՔՍ» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն է քաղաք Երևան, Նորք-Մարաշ թաղամաս, Քաջազնունու փողոց 6, 127, գործունեության հասցեն բացակայում է, Ընկերության կարգավիճակը ժամանակավոր դադարեցված է։
Վարչական ակտի հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով 2024 թվականի հուլիսի 18-ին և 24-ին կատարվել է այցեր՝ Ընկերության քաղաք Երևան, Քաջազնունու փողոց 6, 127 հասցե։ Նշված հասցեում կատարված այցերի ընթացքում Ընկերությունը չի հայտնաբերվել (հիմք՝ 2024 թվականի հուլիսի 18-ի և հուլիսի 24-ի այցի արձանագրությունները)։
Վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու անհրաժեշտությունից ելնելով, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 3-րդ և 4-րդ մասերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի հուլիսի 04-ին հարուցված թիվ 040724-1047 վարչական վարույթը 2024 թվականի հուլիսի 31-ի թիվ 01/16890-2024 որոշմամբ կասեցվել է՝ մինչև կասեցման հիմք հանդիսացած հանգամանքի վերանալը (բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը)։
Միաժամանակ, վարչական ակտի հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 19-ին և սեպտեմբերի 24-ին այցեր են կատարվել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված Ընկերության իրավաբանական հասցե՝ քաղաք Երևան, Քաջազնունու փողոց 6, 127։ Նշված հասցեում կատարված այցերի արդյունքում Ընկերությունը կրկին չի հայտնաբերվել (հիմք՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի և սեպտեմբերի 24-ի այցի արձանագրությունները)։
Տվյալ դեպքում վարչական մարմինը արձանագրում է, որ կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը չի վերացել՝ հնարավոր չի եղել ի հայտ բերել վարչական ակտի հասցեատիրոջը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդված 1-րդ մասի «ե1» կետի համաձայն՝ «Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը»:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-րդ մասի «ե1» կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի հուլիսի 04-ին հարուցված թիվ 040724-1047 վարչական վարույթը կարճել՝ վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չվերանալու՝ վարչական ակտի հասցեատիրոջն չհայտնաբերելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «ՆՐԲԻԿ ՔԵՅՔՍ» ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մելքոնյանին, հասցե՝ք. Երևան, Քաջազնունու փ. շենք 6, 127։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ




