Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում N 1593 Վարչական տույժ նշանակելու մասին

30.01.2025

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված





«05» նոյեմբերի 2024թ. ք. Երևան


Որոշում N ________
Վարչական տույժ նշանակելու մասին


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս, քննելով՝
1. քաղաքացի Լեոնիդ Զաքարյանի դիմումի հիման վրա Տեսչական մարմնում 2024 թվականի սեպտեմբերի 02-ին հարուցված թիվ Վ/Դ-452 վարչական վարույթի նյութերը,
2. «Տուրիստաս» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) հարուցված վարչական վարույթի շրջանակներում քաղաքացիներ՝ Սերգեյ Մուրադյանի, Կարո Մխիթարյանի, Կարապետ Առաքելյանի, Յուրի Գրիգորյանի, Ներսիկ Սերոբյանի, Աշոտ Առաքելյանի, Դավիթ Մովսեսյանի և Արթուր Սերոբյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին տրված գրավոր հայտարարությունը, աշխղեկ Սերգեյ Մուրադյանի և Լեոնիդ Զաքարյանին կողմից, ինչպես նաև՝ Ընկերության կողմից վարչական վարույթի շրջանակներում ներկայացված փաստաթղթերը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման 2024 թվականի հոկտեմբերի 16-ի ծանուցագիրը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 1614 արձանագրությունը,
5. վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ծանուցումը.


Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Լեոնիդ Զաքարյանի դիմումը, Տեսչական մարմնում 2024 թվականի սեպտեմբերի 2-ին հարուցվել է թիվ ՎԴ-452 վարչական վարույթը՝ Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով։
Ուսումնասիրվել են հարուցված վարչական վարույթի շրջանակներում քաղաքացիներ՝ Սերգեյ Մուրադյանի, Կարո Մխիթարյանի, Կարապետ Առաքելյանի, Յուրի Գրիգորյանի, Ներսիկ Սերոբյանի, Աշոտ Առաքելյանի, Դավիթ Մովսեսյանի և Արթուր Սերոբյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 07-ին տրված գրավոր հայտարարությունը, աշխղեկ Սերգեյ Մուրադյանի և Լեոնիդ Զաքարյանին կողմից, ինչպես նաև՝ Ընկերության կողմից վարչական վարույթի շրջանակներում ներկայացված փաստաթղթերը, վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին և 85-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջները, այն է՝ Լեոնիդ Զաքարյանը 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի ապրիլի 14-ը ներառյալ առանց աշխատանքային պայմանագրի կնքման (իրավական ակտի ընդունման) Ընկերությունում ներգրավվել է բանվորական աշխատանքներում,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ չի հաշվարկվել և 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի ապրիլի 14-ը ներառյալ, Լեոնիդ Զաքարյանին չի վճարվել 854500 ՀՀ դրամ աշխատավարձ (առանց հարկերի և պարտադիր վճարումների)։
2024 թվականի հոկտեմբերի 24-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը, Ընկերության տնօրեն՝ Թագուհի Արամի Մելքոնյանը չի ներկայացել Տեսչական մարմին ինչպես նաև չի ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին կազմվել թիվ 1614 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցման հետ միասին պատշաճ ծանուցվել է Ընկերության տնօրենին։
2024 թվականի հոկտեմբերի 24-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Ընկերության տնօրենը ևս չի ներկայացել Տեսչական մարմին և չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։

2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, ուսումնասիրելով և համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում քաղաքացիներ՝ Սերգեյ Մուրադյանի, Կարո Մխիթարյանի, Կարապետ Առաքելյանի, Յուրի Գրիգորյանի, Ներսիկ Սերոբյանի, Աշոտ Առաքելյանի, Դավիթ Մովսեսյանի և Արթուր Սերոբյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 07-ին տրված գրավոր հայտարարությունը, աշխղեկ Սերգեյ Մուրադյանի և Լեոնիդ Զաքարյանին կողմից, ինչպես նաև՝ Ընկերության կողմից վարչական վարույթի շրջանակներում ներկայացված փաստաթղթերը, հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին, 85-րդ հոդվածի 1-ին և 192-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջները։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերություն տնօրեն՝ Թագուհի Արգամի Մելքոնյանը (անձնագրի համար AN0537574, տրված 27.06.2013 թվականին 007-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Ազատության նրբ. 2-րդ շենք, 58 բն.)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Թագուհի Արգամի Մելքոնյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Թագուհի Արգամի Մելքոնյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է եկել որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:


3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Թագուհի Արգամի Մելքոնյանին որպես խախտում թույլ տված անձ.
ա. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու, այն է՝ Լեոնիդ Զաքարյանին 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի ապրիլի 14-ը ներառյալ առանց աշխատանքային պայմանագրի կնքման Ընկերությունում բանվորական աշխատանքներում ներգրավելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
բ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու, այն է՝ Լեոնիդ Զաքարյանի 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի ապրիլ ամսվա 854500 ՀՀ դրամ աշխատավարձը (առանց հարկերի և պարտադիր վճարումների) չվճարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի` չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 213625 (երկու հարյուր տասերեք հազար վեց հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Թագուհի Արգամի Մելքոնյանին, հասցե՝ քաղաք Երևան, Ազատության նրբ. 2-րդ շենք, 58 բն.։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։


ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ










Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.
Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանի

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`