2024 թվականի օգոստոսի 30-ին հարուցված թիվ ՎԴ-450 վարչական վարույթը կարճելու մասին որոշում
24.02.2025
N _____________________
«___ » _________________ 2024թ. ՀՀ, 0046, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
(374-10) 65-05-53
Էլ. փոստ՝ info@hlib.am
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ ՎԴ-450 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացիներ Գոռ Դարբինյանի, Հարություն Շաբոյանի և Պարգև Շահինյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2024 թվականի օգոստոսի 30-ին հարուցվել է թիվ ՎԴ-450 վարչական վարույթը` «Կաէռ Քնսթրաքշն» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ, 113-րդ, 115-րդ, 130-րդ, 170-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի N 1034-Ա հրամանը՝ Ընկերությունում 2024 թվականի սեպտեմբերի 09-ից մինչև սեպտեմբերի 16-ը նախատեսվել է իրականացնել զննում։
Մինչև զննումը քաղաքացիներ Գոռ Դարբինյանը, Հարություն Շաբոյանը և Պարգև Շահինյանը 2024 թվականի սեպտեմբերի 4-ի դիմումով խնդրել են իենց 2024 թվականի օգոստոսի 30-ի դիմումը թողնել անհետևանք։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տեսչական մարմնում 2024 թվականի օգոստոսի 30-ին հարուցված թիվ ՎԴ-450 վարչական վարույթը կարճել՝ Գոռ Դարբինյանի, Հարություն Շաբոյանի և Պարգև Շահինյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «Կաէռ Քնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Կարախանյանին (հասցե՝ քաղաք Երևան, Կոմիտաս պող. 1շ. 182 բն., էլ. հասցե՝ krconstruction@yandex.ru) և քաղաքացիներ Գոռ Դարբինյանին, Հարություն Շաբոյանին և Պարգև Շահինյանին, էլ. հասցե՝ hovo27xazaryan@mail.ru:
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ




