ԹԻՎ ՎԴ-648 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
24.02.2025
N _____________________
«___ » _________________ 2024թ.
ՀՀ, 0046, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
(374-10) 65-05-53
Էլ. փոստ՝ info@hlib.am
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ ՎԴ-648 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Կարինե Հակոբյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հարուցվել է թիվ ՎԴ-648 վարչական վարույթը` «Խաչհար» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի N 1460-Ա հրամանը, Ընկերությունում 2024 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 17-ը նախատեսվել է իրականացնել զննում։
Զննում իրականացնելու նպատակով 2024 թվականի դեկտեմբերի 10-ին մասնագետները այցելել են Ընկերության՝ քաղաք Երևան, Արտաշատյան խճուղու 1-ին նրբ., 6/2 հասցե։ Կատարված այցի ընթացքում տնօրենին փոխարինող՝ Նոնա Մինասյանը հայտնել է, որ Ընկերության տնօրենը մարզերում իրականացվող աշխատանքները վերահսկելու նպատակով բացակայում է քաղաքից և վարչական վարույթին առնչվող փաստաթղթերը հնարավոր է տրամադրել միայն 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, ներկայացրել է նաև գրավոր միջնորդություն։
Մինչ Ընկերության կողմից փաստաթղթեր տրամադրելը, Կարինե Հակոբյանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դիմումով Տեսչական մարմնին խնդրել է իր 2024 թվականի դեկտեմբերի 2-ի դիմումը թողնել անհետևանք։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տեսչական մարմնում 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հարուցված թիվ ՎԴ-648 վարչական վարույթը կարճել՝ Կարինե Հակոբյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման Ընկերության տնօրեն Տիգրան Մանուկյանին էլ. հասցե՝ ecobuilding86@mail.ru և քաղաքացի Կարինե Հակոբյանին, էլ. հասցե՝ karinehakobyan8578@gmail.com:




