«ԱԼՅԱՆԿԱ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՏԻԿԻՆ ԹԱՄԱՐԱ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
26.02.2025
«ԱԼՅԱՆԿԱ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՏԻԿԻՆ ԹԱՄԱՐԱ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵՆԵՐ՝ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ՋՐՎԵԺ, 2Փ., 1 ՓԱԿՈՒՂԻ, ՏՈՒՆ 16
ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ՇԻՐԱԶԻ 3/5
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2025 թվականի մարտի 07-ին, ժամը 10։00–ին, Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2025 թվականի հունվարի 13-ին հարուցված Վ/Դ 013 վարչական վարույթի արդյունքում արձանագրված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ՀՀ, ք․ Երևան, Շենգավիթ, Արարատյան 26)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։ Գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Առդիր՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։




