Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ 1560՝ ԹԻՎ Վ/Դ 478 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ («Երեվանի ՋԷԿ» ՓԲԸ), դիմումատու Անի Խաչատրյան

04.03.2025

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՂԵԿԱՎԱՐ




N _____________________

“___ “ ______________ 2024թ. ՀՀ, 0046, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
 (374-10) 65-05-53
Էլ. փոստ info@hlib.am
ՈՐՈՇՈՒՄ______
ԹԻՎ Վ/Դ 478 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Անի Խաչատրյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2024 թվականի սեպտեմբերի 18-ին հարուցվել է թիվ Վ/Դ-478 վարչական վարույթը` «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ, 112-րդ և 115-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ընկերությունում (հասցե՝ ք. Երևան, Արին Բերդի 3, նրբ. 3) նշանակվել է զննում։
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ.
1. Ընկերության և Անի Խաչատրյանի միջև 2016 թվականի փետրվարի 09-ին կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ դիմումատու Անի Խաչատրյանն աշխատանքի է ընդունվել Ընկերությունում որպես ընդհանուր բաժնի համակարգչային օպերատոր։
2. 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ծանուցման համաձայն՝ Ընկերության տնօրենների խորհրդի 2024 թվականի օգոստոսի 16-ի թիվ 6 արձանագրությամբ հաստատվել է Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի փոփոխությունը, Անի Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել իրավաբանական և պայմանագրային բաժին՝ նույն պաշտոնի։ Ծանուցման համաձայն՝ 2016 թվականի փետրվարի 09-ի թիվ 1335 ԿԲ-Ա աշխատանքային պայմանագրի մնացած բոլոր պայմանները մնալու են անփոփոխ։
Ծանուցման մեջ առկա է նշում, որ Անի Խաչատրյանը հրաժարվել է ծանոթանալ ներկայացված փաթեթին։
3. Համաձայն 2024 թվականի սեպտեմբերի 11-ի «2016 թվականի փետրվարի 09-ի թիվ 1335 ԿԲ-Ա աշխատանքային պայմանագիրը նոր խմբագրմամբ շարադրելու մասին» թիվ 1635 ԿԲ-Ա աշխատանքային պայմանագրի՝ Անի Խաչատրյանի ստորաբաժանումը նշվել է Իրավաբանական և պայմանագրային բաժին, պաշտոնի անվանումը՝ մասնագետ, գործառույթները՝ համաձայն Ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2023 թվականի օգոստոսի 01-ին հաստատված «Ընդհանուր բաժնի մասնագետի պաշտոնեական հրահանգ»-ի։
4. 2024 թվականի սեպտեմբերի 13-ին Անի Խաչատրյանը ներկայացրել է դիմում՝ սեպտեմբերի 16-ից իրեն իր զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։
5. Անձնակազմի կառավարման բաժնի պետի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի գրությամբ Անի Խաչատրյանին գրավոր առաջարկվել է զբաղեցնել ավելի բարձր վարձատրվող առաջատար մասնագետի պաշտոնը կամ օգտվել երեխայի խնամքի արձակուրդից։ Գրությունը Անի Խաչատրյանի էլեկտրոնային փոստին ուղարկվել է Ընկերության mailinbox@ytpc.am էլեկտրոնային հասցեից։
6. 2024 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 119-Ա հրամանի համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ից Անի Խաչատրյանի հետ լուծվել է 2016 թվականի փետրվարի 09-ի թիվ 1335 ԿԲ-Ա աշխատանքային պայմանագիրը, որը դիմումատուին ուղարկվել է փոստով։
7. Համաձայն 2024 թվականի սեպտեմբերի 17-ի վճարման անդորրագրի՝ Անի Խաչատրյանի հետ կատարվել է լրիվ վերջնահաշվարկ և վճարվել է 118 507 ՀՀ դրամ աշխատավարձ։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 08-ին Տեսչական մարմնում նշանակվել է վարչական լսում։ Լսմանը ներկայացել են դիմումատու Անի Խաչատրյանը, Ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Ալիսա Բաղդասարյանը, նրա ներկայացուցիչներ՝ Ընկերության իրավաբանական և պայմանագրային բաժն պետ Արմեն Զաքարյանը և հաշվապահական ծառայության ղեկավար Գարիկ Ախոյանը։
Լսման ընթացքում դիմումատու Անի Խաչատրյանը հայտնել է, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին իր ազատման առաջին դիմումը գրելուց հետո զրուցել է տնօրենի հետ։ Վերջինս ներկայացրել է, որ Ընկերությունում տեղի է ունենում կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում փոխվելու է միայն իր հաստիքի անվանումը, մյուս պայմանները մնալու են անփոփոխ։ Ինքը, ենթադրելով, որ ավելանալու է իր գործառույթները, ելնելով անորոշությունից, որոշել է կրկին ազատման դիմում ներկայացնել։
Ընկերության ներկայացուցիչ Արմեն Զաքարյանը հայտնել է, որ Ընկերությունը փորձել է Անի Խաչատրյանին համոզել շարունակել աշխատանքը, բայց Անի Խաչատրյանը հրաժարվել է աշխատել և ազատվել է իր դիմումի հիման վրա։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ գործատուի առարկության բացակայության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում՝ չպահպանելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները: Աշխատանքային պայմանագիրը աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում լուծելու վերաբերյալ գործատուի առարկության դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո:
Ուսումնասիրելով Անի Խաչատրյանի դիմումը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, լսելով վարչական վարույթի մասնակիցներին, դրանք համադրելով վկայակոչված իրավանորմերի հետ, Տեսչական մարմինն արձանագրում է, որ Անի Խաչատրյանն աշխատանքից ազատվել է իր նախաձեռնությամբ՝ իր դիմումի համաձայն։
Վերոգրյալի հիման վրա՝ Տեսչական մարմինը գտնում է, որ Ընկերության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ, 112-րդ և 115-րդ հոդվածների պահանջները չեն խախտվել։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման` վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության դեպքում։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների պահանջները, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 18-ին հարուցված թիվ Վ/Դ-478 վարչական վարույթը կարճել՝ իրավախախտման դեպքի բացակայության հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Ալիսա Բաղդասարյանին, էլ. հասցեներ՝ mailbox@ytpc.am, yerevantpp@yahoo.com և քաղաքացի Անի Խաչատրյանին, հասցե՝ ք. Երևան, Ազատամարտիկների 78/2։

Հասցե` ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`