Որոշում1839՝ վարչական տույժ նշանակելու մասին («ԴԱՓՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, Նարինե Հայրապետյան)
04.03.2025
«24» դեկտեմբերի 2024թ. ք. Երևան
Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս, քննելով՝
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի դեկտեմբերի 06-ին ստացված թիվ 01/70-3/78234-2024 գրության հիման վրա Տեսչական մարմնում 2024 թվականի դեկտեմբերի 09-ին հարուցված թիվ 091224-1883 վարչական վարույթի նյութերը,
2. 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 03/27759-2024 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 1882 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2024 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 03/28059-2024 ծանուցագիրը․
Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2024 թվականի դեկտեմբերի 06-ին ստացված թիվ 01/70-3/78234-2024 գրությունը՝ Տեսչական մարմնում 2024 թվականի դեկտեմբերի 09-ին հարուցվել է թիվ 091224-1883 վարչական վարույթը՝ «ԴԱՓՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական հանգամանքների, այդ թվում Ընկերության տնօրեն Նարինե Ալեքսանի Հայրապետյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ին ներկայացրած գրավոր հայտարարության ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Արա Վարդանյանը 2024 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 17-ը, Տիգրան Մեսրոպյանը 2024 թվականի օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 20-ը, Սպարտակ Վարդանյանը 2024 թվականի օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 20-ը և Մարգարիտ Իսավերդյանը 2024 թվականի օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 20-ը Ընկերությունում աշխատել են առանց աշխատանքային պայմանագրերի կնքման (անհատական իրավական ակտերի ընդունման), որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները։
Ընկերության տնօրեն՝ Նարինե Ալեքսանի Հայրապետյանը պատշաճ կարգով ծանուցվել է Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին, սակայն գրավոր դիմել է Տեսչական մարմնին՝ խնդրելով այն կազմել առանց իր ներկայության։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ N 1882 արձանագրությունը, որը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ծանուցագրի հետ միասին ուղարկվել է Ընկերության տնօրեն Նարինե Ալեքսանի Հայրապետյանին։
2024 թվականի դեկտեմբերի 24-ին նշանակված վարչական իրավախատման վերաբերյալ գործի քննությանը Ընկերության տնօրեն Նարինե Ալեքսանի Հայրապետյանը չի ներկայացել, միաժամանակ ներկայացրել է գրավոր միջնորդություն՝ գործի քննությունն իր բացակայությամբ անցկացնելու մասին։
2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, 2024 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1882 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, հաստատված է համարում, որ Ընկերությունում խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության տնօրեն Նարինե Ալեքսանի Հայրապետյանը (անձնագիր՝ BA1406442, տրված 2015-02-26, 004-ի կողմից, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բարբյուսի փողոց, 7 շ., 6 բն.)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Նարինե Ալեքսանի Հայրապետյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես «ԴԱՓՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն՝ պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Նարինե Ալեքսանի Հայրապետյանին, որպես խախտում թույլ տված անձ՝
ա) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար 50 000 ՀՀ դրամ՝ ընդհանուր գումարով՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ծանուցել «ԴԱՓՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Ալեքսանի Հայրապետյանին, էլ. հասցե՝ narinesaryan1@gmail.com, info@finleader.am ։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։




